«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին և երեկ ձերբակալված մյուս անձանց։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է այս տարվա մայիս-հունիսին, ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
ԲՀԿ-ի օրհասական օրերից հետո համարյա երկամսյա լռություն պահպանող, ժամանակ առ ժամանակ Հայաստանից բացակայող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույց է տվել իր ոչպաշտոնական կայքին:
Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։ Ծրագրում՝ Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6 «Ողբերգական»։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան կայցելի Իտալիա, իսկ ապրիլի 12-ին նա կլինի Վատիկանում: Իտալիայում Սերժ Սարգսյանը կհանդիպի այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Աստվածարար մեր այբուբենը այսօր մենք արհամարհում ենք համացանցում ու չենք գրում ոսկեղենիկ հայոց տառերով: Որոշ երիտասարդներ, առավել բանիմաց երևալու համար, լատինատառ են գրում և անգամ միմյանց հետ անգլերեն են հաղորդակցվում։
Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել գազի սակագնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որում, ըստ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի, միայն «վատ լուրեր» կան:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...